Ղազախստանի առաջնության 7-րդ տուրում «Կայրաթը» հյուրընկալվելիս 3:1 հաշվով առավելության հասավ «Օրդաբասիի» նկատմամբ:
Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Վագներ Լավը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Այմբետովը: Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը «Կայրաթի» կազմում խաղադաշտ դուրս եկավ 66-րդ րոպեին:
Այս հաղթանակից հետո «Կայրաթը» 18 միավարով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: