Չեխիայի հավաքականի 26-ամյա դարպասապահ Պատրիկ Բարտոշակը դադարեցրել է կարիերան հոգեկան խնդիրների պատճառով:
Բարտոշակը, ով հավաքականի կազմում հանդես է եկել 2019 թվականի Աշխարհի գավաթի խաղարկությունում և 2018 թվականի Օլիմպիական խաղերում, ասաց, որ հիվանդության պատճառով սկսել է ալկոհոլ օգտագրոծել:
«Վերջերս ես պայքարում էի հոգեկան հիվանդության հետ, որը, ցավոք, համակցված էր ալկոհոլի հետ: Ես տեղյակ եմ իմ իրավիճակից, ես մասնագետներ եմ գտել ու բուժվում եմ: Այդ իսկ պատճառով, ես չեմ կարող շարունակել իմ սպորտային կարիերան: Անցնում եմ շատ ծանր ժամանակաշրջան, կցանկանայի ներողություն խնդրել բոլորից: Վստահ եմ, որ ես կհաղթահարեմ ամեն ինչ և շուտով կվերադառնամմեծ հոկեյ», — ասաց դարպասապահը: