Բրազիլիայի և Արգենտինայի հավաքականները ընկերական հանդիպում անցկացրին միմյանց միջև։
Խաղն ավարտվեց «ալբիսելեստեի» հաղթանակով։ Հանդիպման միակ գնդակը 14-րդ րոպեին խփեց Լիոնել Մեսսին։
Հավելենք, որ հանդիպման 10-րդ րոպեին Գաբրիել Ժեզուսը վրիպել էր 11-մետրանոց նշակետից։