Լոնդոնում շարունակվում է ATP-ի տարվա ամփոփիչ մրցաշարը։ Անդրե Աղասի խմբում միմյանց դեմ մրցում էին Ռաֆայել Նադալն ու Ստեֆանոս Ցիցիպասը։
33-ամյա իսպանացին հաղթեց Ցիցիպասին երեք սեթում։ Գրանցվեց 6-7(4), 6-4, 7-5 հաշիվը։ Նադալը կիսաեզրափակիչ դուրս կգա այն դեպքում, եթե խմբի մյուս խաղում Դանիլ Մեդվեդևը հաղթի Ալեքսանդր Զվերևին։ Հակառակ արդյունքի դեպքում խմբի մյուս ուղեգիրը կնվաճի Զվերևը։
Կիսաեզրափակչի ուղեգիր արդեն նվաճել են Դոմինիկ Տիմը, Ռոջեր Ֆեդերերը և Ստեֆանոս Ցիցիպասը։