Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում Երևանի «Ալաշկերտը» վաղը սեփական հարկի տակ ուժերը կչափի մակեդոնական «Ռենովայի» հետ: Այսօր կայացել է երևանյան թիմի պաշտպան Տարոն Ոսկանյանի և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի նախախաղային մամուլի ասուլիսը:
Խոսելով սպասվելիք դիմակայության մասին Ոսկանյանն ասել է. «Թիմը գնալով ուժեղանում է, այս տարի ևս համալրումներ ենք ունեցել: Ամեն դիրքում բալանսավորված ֆուտբոլիստներ ունենք: կփորձենք ամեն ինչ անել, որ լավ արդյունքներ գրանցենք: Հետագայի համար դեռ չենք մտածում: Կենտրոնացել ենք վաղվա խաղի համար: Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ թիմում շատ փոփոխություններ են եղել. հիմա տակտիկապես ավելի հասուն ենք և ավելի շատ դավանում ենք թիմային խաղը: Դիմակայության ելքը վճռվելու է մեկ խաղով: Ով չսխալվի՝ նա էլ կհաղթի: Կփորձենք քիչ սխալվել և օգտոգործել մրցակցի սխալները»,-ասել է Տարոն Ոսկանյանը:
Հիշեցնենք, որ «Ալաշկերտ»-«Ռենովա» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 27-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Խաղը կմեկնարկի 20:00-ին:
Քիչ անց կներկայացնենք նաև թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի ասուլիսը: