ՄՅՈՒ-ի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է թիմի դարպասապահ Դավիդ Դե Խեայի մասին։
«Մի թե երկու տարի առաջ ողջ աշխարհը որս էր սկսել նրա դեմ։ Բայց այն պահին, երբ նա անհավանական պայմանագիր կնքեց, մեծ ակումբների դռները փակվեցին նրա առաջ։ «Ռեալ» տանող դուռը փակ է, նրանք Կուրտուայի տրանսֆերից հետո դարպասապահ ձեռք չեն բերի։ «Բարսելոնա» տանող դուռը փակ է երիտասարդ ու ֆանտաստիկ տեր Շտեգենի կողմից։ ՊՍԺ-ի դուռը փակ է, որովհետև պայմանագիր են կնքել Կեյլոր Նավասի հետ, որը 34 տարեկանում շատ լավ տեսք ունի, իսկ դարպասապահի համար տարիքն ընդհանրապես խնդիր չէ։
Չեմ կարծում, թե ՄՅՈՒ-ն ճնշման տակ է այն պատճառով, որ Դավիդը պատրաստվում էգնալ։ Ո՞վ է այդքան գումար վճարելու նրա համար։ Կարծում եմ՝ նրա բախտը բերել է, որ ֆենոմենալ առաջարկ է ստացել։ Լա՞վն է նա։ Այո, շատ լավն է։ Բայց ես նույն կերպ ասում էի, որ Լինդելյոֆը խաղի մեջ ինչ-որ առումով լավն է, ինչ-որ առումով ոչ այնքան։ Նույնը կարող եմ Դավիդի մասին ասել։ Նա շատ ավելի լավ խաղում է գծի վրա, քան երբ դուրս է գալիս տեղից։ Բայց կարծում եմ, որ տեխնիկական մասով նրան հավասարը չկա»,- Մոուրինյուի խոսքերն է փոխանցում Goal-ը։