Կայացել է ՄՅՈւ-ի պաշտպան Հարի Մագուայերի գործով դատական նիստը։ Անգլիացին դատապարտվել է 21-ամսյա պայմանական ազատազրկման:
Հիշեցնենք, որ Մագուաերը ձերբակալվել էր Միկոնոսում գտնվող բարի մոտ, երբ հանգստի ընթացքում վիճաբանել էր անգլիացի զբոսաշրջիկների հետ:
Ֆուտբոլիստին ձերբակալել էին իշխանության ներկայացուցիչների նկատմամբ անհնազանդություն ցուցաբերելու համար: Օրինապահ մարմինները փորձել էին հարթել մարզիկի ու անգլիացի զբոսաշրջիկների միջև բարի մոտ ծագած կոնֆլիկտը, բայց նրանք հրաժարվել էին հետևել ուժային մարմինների ցուցումներին:
Պաշտպանը հայտնել է, որ բողոքարկելու է այդ որոշումը: