«Լոս-Անջելես Լեյքերսի» հարձակվող Լեբրոն Ջեյմսը NBA-ի փլեյ-օֆֆի առաջին տուրի՝ «Պորտլենդ Թրեյլ Բլեյզերսի» հետ խաղում (116-108, 2-1 սերիայում) 38 միավոր է վաստակել, կատարել 12 խափանում և 8 փոխանցում:
Ջեյմսն իր կարիերայի ընթացքում փլեյ-օֆֆի 44 խաղի է մասնակցել՝ վաստակելով նվազագույնը 30 միավոր, կատարելով 10 խափանում և 5 փոպանցում: Սա NBA-ի պատմության ռեկորդ է:
Ջեյմսի մոտակա 9 հետապնդողների ակտիվում միասին վերցրած 43 խաղ կա:
35-ամյա Ջեյմսը նախքան մրցաշրջանի դադարեցումը կորոնավիրուսի համավարակի պատճառով՝ մեկ խաղում 25.0 միավոր էր վաստակում, կատարում 10,6 փոխանցում և 7,9 խափանում: Լեբրոնը հանդիսանում է MVP մրցանակի գլխավոր հավակնորդներից մեկը՝ «Միլուոկի Բաքսի» հարձակվող Յանիս Ադետոկումբոյի հետ:
«Լես-Անջելես Լեյքերսը» 2010 թվականից ի վեր առաջին անգամ հաղթել է NBA-ի Հարավային կոնֆերենցիայում: Օռլանդոյում Ջեյմսը կփորձի կարիերայի 4-րդ չեմպիոնական տիտղոսը նվաճել: Լեբրոնը երկու անգամ NBA-ի չեմպիոն է դարձել «Մայամի Հիթի», մեկ անգամ էլ՝ «Կլիվլենդ Կավալյերսի» կազմում: