Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն խոսել է ՊՍԺ-ի հարձակվողներ Նեյմարի և Կիլիան Մբապեի մասին.
«Հիմա նրանք գրեթե նույն մակարդակի վրա են, բայց եթե «Ռեալը» նախատեսում է մեծ գումարներ ներդնել նրանցից մեկին ձեռք բերելու համար, նա դա պետք է անի՝ մտածելով ապագայի մասին: Նեյմարը 28 տարեկան է, իսկ Մբապեն՝ 22: Ավելի տրամաբանական կլիներ հրավիրել Մբապեին»,- Ռոնալդոյի խոսքերն է փոխանցում Goal.com-ը:
Նեյմարը 2017 թվականից է հանդես գալիս ՊՍԺ-ում: 2019/20 մրցաշրջանում բրազիլացի ֆուտբոլիստը ֆրանսիական Լիգա 1-ի 15 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 13 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: Մբապեն 2018 թվականից է պաշտպանում ֆրանսիական ակումբի գույները: Ավարտված մրցաշրջանում նա Ֆրանսիայի առաջնության 20 հանդիպման է մասնակցել, դարձել է 18 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: