Հայաստանի ազգային հավաքականի և «Տոբոլի» ֆուտբոլիստ Պետրոս Ավետիսյանը, որն իր թիմի կազմում դարձել էր միակ գոլի հեղինակը «Կայրաթի» հետ խաղում, մեկնաբանել է Ղազախստանի առաջնության շրջանակում կայացած այդ հանդիպումը:
Հիշեցնենք՝ «Տոբոլը» 1-3 հաշվով պարտություն է կրել.
«Մենք շատ էինք սպասում առաջնության վերսկսմանն ու շատ էինք կարոտել ֆուտբոլը: Ցավոք, խաղի սկիզբը մեզ համար անհաջող ստացվեց, մենք երկու գոլ բաց թողեցինք և դա, բնականաբար, բարդացրեց մեր խնդիրը: Կարծում եմ՝ երկրորդ կեսում մենք կարող էինք մի փոքր ավելացնել, բայց խաղը փրկել, ցավոք, չստացվեց:
Պարտությունը միշտ էլ տհաճ է, բայց մենք պետք է արագ մոռանանք այս խաղն ու տրամադրվենք հաջորդին: Այս խաղն արդեն անցյալում է: Հուսով եմ՝ առաջիկա խաղերում մենք կկարողանանք ուրախացնել «Տոբոլի» երկրպագուներին»,- Ավետիսյանի խոսքերն է փոխանցում «Տոբոլի» պաշտոնական կայքը:
Հիշեցնենք՝ սա հայ ֆուտբոլիստի առաջին գոլն էր ղազախական ակումբի կազմում: