Հայաստանի Առաջին խմբի առաջնության 2-րդ տուրում ԲԿՄԱ-ն Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում այսօր՝ օգոստոսի 22-ին, ընդունել էր «Ալաշկերտ-2»-ին։
Տանտերերը ջախջախիչ 6-1 հաշվով հաղթանակ են տարել։
Հեթ-տրիկի հեղինակ է դարձել Նարեկ Գրիգորյանը, իր հաշվին դուբլ է գրանցել Ժիրայր Շաղոյանը, մեկ անգամ էլ աչքի է ընկել Գրենիկ Պետրոսյանը։