Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնության 2-րդ տուրում նորաստեղծ «Նորավանքը» հյուրընկալվեց «Վեստ Արմենիային» և հաղթեց 4:1 հաշվով: Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Խատուևը, մեկական անգամ էլ աչքի ընկան Մանուչարյանն ու Բեգոյանը:
Այս հաղթանակն առաջինն էր Վահե Գևորգյանի թիմի համար Առաջին խմբում: Առաջին տուրում Վայոց Ձորը ներկայացնող թիմը պարտվել էր ԲԿՄԱ-ին՝ 2:3 հաշվով: