Adidas Football-ի՝ YouTube -ի ալիքում ներկայացվել է Լոնդոնի «Արսենալի» արտագնա մարզաշապիկը նախատեսված 2020/21 մրցաշրջանի համար:
Գլխավորապես սպիտակ գույնով ստեղծված հավաքածուն զարդարված է կարմիր մարմարյա նախշով: Այս դիզայնի համար ոգեշնչման աղբյուր է հանդիսացել Լոնդոնի «Հայբերի» մարզադաշտի մարմարե սրահները. հենց այդ մարզադաշտում է «Արսենալը» հանդես եկել 1913-ից 2006 թվականներին:
Got the Armoury looking !
Get your hands on our new threads https://t.co/p0wnEsqObm pic.twitter.com/mzch3BWADd
— Arsenal (@Arsenal) August 20, 2020
2019/20 մրցաշրջանն «Արսենալն» ավարտել է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականում՝ 38 խաղից հետո վաստակելով 56 միավոր:
Օգոստոսի 29-ին «Արսենալն» Անգլիայի Սուպերգավաթի համար կպայքարի «Լիվերպուլի» հետ, իսկ սեպտեմբերի 12-ին ԱՊԼ-ի նոր մրցաշրջանի առաջին տուրի շրջանակում հյուրընկալվելիս կմրցի «Ֆուլհեմի» հետ: