Լոնդոնում շարունակվում է ATP-ի տարվա ամփոփիչ մրցաշարը։ Երեկ երեկոյան ավարտվել է երկրորդ տուրը Բյորն Բորգ խմբում։
Դոմինիկ Տիմի ու Նովակ Ջոկովիչի դիմակայությունը գերդրամատիկ է ստացվել։ 2 ժամ 50 րոպե տևած խաղում ուժեղ է գտնվել 26-ամյա ավստրիացին, ով հաղթել է 6-7(5), 6-3, 7-6(5) հաշվով։ Այս արդյունքից հետո Տիմը նվաճել է կիսաեզրափակչի ուղեգիր։
Այսպիսով, խմբի մյուս ուղեգիրը երրորդ տուրի վճռորոշ խաղում միմյանց դեմ կվիճարկեն Ռոջեր Ֆեդերերն ու Նովակ Ջոկովիչը։
Այսօր կայանալու են Անդրե Աղասի խմբի հանդիպումները։ Ռաֆայել Նադալը մրցելու Դանիլ Մեդվեդևի հետ, իսկ Ալեքսանդր Զվերերը՝ Ստեֆանոս Ցիցիպասի։