«Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Դավիդ Կամպանյան Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Օմոնիայից» կրած պարտությունից հետո հեռավար եղանակով պատասխանել է լրագրողների հարցերին.
«Հավասար խաղ էր: Կարծում եմ՝ առաջին կեսում մենք ավելի շատ պահեր ստեղծեցինք, վերահսկում էինք խաղի ընթացքը: Մենք խաղում էինք շատ հասուն թիմի դեմ, որը շատ լավ ֆուտբոլիստներ ուներ:
Մենք ունեցանք պահեր, բայց դրանք իրականացնելու համար բավարար հաջողություն չունեցանք: Երկրորդ կեսում ևս վերահսկում էինք խաղի ընթացքը, բայց նրանք սկսեցին ավելի շատ հարձակվել: Բայց մենք հաջողության խակաս ունեինք, մեկ խաղացողով պակաս էինք խաղում, շատ պատժվեցինք դեղին քարտերով, ինչից հետո գոլ բաց թողեցինք, ու փորձեցինք անընդհատ հարձակվել, անգամ գոլային պահ ունեցանք: Իմ ֆուտբոլիստները շատ քաջ գտնվեցին, ամեն ինչ ներդրեցին խաղադաշտում, մենք պայքարեցինք շատ հասուն թիմի դեմ, բայց , ցավոք, հաջողություն չունեցանք: Պետք է շարունակենք աշխատել՝ զարգանալու համար»,- ասել է Դավիդ Կամպանյան:
Հարց է հնչել այն մասին, որ «Արարատ-Արմենիան» չի հաղթում Դավիդ Կամպանյայի գլխավորությամբ արդեն երրորդ խաղում: Ո՞րն է անհաջողությունների պատճառը.
«Իրավիճակն ինձ համար այնքան էլ վտանգավոր չէ: Իհարկե, մենք ցանկանում ենք հաղթել ամեն խաղում, բայց պարզ է՝ այս թիմին հաղթելը բարդ էր: Ամեն խաղում ես տեսնում եմ, որ իմ ֆուտբոլիստներն ավելի լավ են հանդես գալիս: «Օմոնիայի» նման թիմ չունենք մեր առաջնությունում: Մեզ պարզապես մի փոքր ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ: Ընդամենը 15-20 օր է՝ աշխատում ենք, ունենք վնասվածք ստացած խաղացողներ, այնպես որ կարծում եմ՝ դեռ հաջողություններ կունենանք»:
-Չե՞ք կարծում, որ «Օմոնիան» այն թիմը չէր, որի դեմ պետք էր այսքան զգույշ ֆուտբոլ խաղալ:
-Մենք շատ ագրեսիվ խաղացինք, ամբողջ ընթացքում խլում էինք գնդակն ու հակագրոհներ էինք իրականացնում: Հնարավոր է՝ հեռուստացույցով պատկերն այլ է, բայց երբ դաշտում տեսնեք այդ ֆուտբոլիստներին, կհասկանաք, որ նրանց դեմ իրոք շատ դժվար է խաղալը:
-Ինչո՞ւ փոխարինեցիք Օտուբանջոյին, որը հարձակման առաջատարն էր:
-Նա թարմ տեսք չուներ: Մենք կարիք ունեինք մեկի, ով կկարողանար փակել ազատ տարածությունները: Մեր թիմի մյուս խաղացողներն էլ ունեն իրավունք և որակ՝ նման խաղերում դաշտ դուրս գալու համար:
Մանրամասները՝ «Արարատ-Արմենիայի» ներկայացրած տեսանյութում.