«Ուոթֆորդի» հարձակվող Դենի Ուելբեքը կարող է տեղափոխվել «Սաութհեմփթոն»: Այս մասին հայտնում է Goal.com-ը:
Հաղորդվում է, որ 29-ամյա հարձակվողը ցանկանում է հեռանալ ակումբից այն բանից հետո, երբ թիմը լքեց Պրեմիեր լիգան:
Ակնկալվում է, որ հավանական գործարքը կկազմի 5,5 միլիոն ֆունտ ստերլինգ:
Պրեմիեր լիգայի նախորդ մրցաշրջանում Ուելբեքը անցկացրած 18 խաղում դարձել է 2 գոլի հեղինակ: