«Տոտենհեմը» մտադիր է պայմանագիր կնքել «Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլի հետ, հայտնում է Elespanol-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, այս տրանսֆերով հետաքրքրված է լոնդոնյան թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռեալը» պատրաստ է բաժանվել 17 ֆուտբոլիստից՝ ներառյալ Բեյլից: Ընդ որում, Ջոնաթան Բարնետը՝ Գարեթի գործակալը, նշել էր, որ ուելսցի ֆուտբոլիստը մտադիր չէ հեռանալ մադրիդյան ակումբից:
Հիշեցնենք՝ երկրպագուները Բեյլին ճանաչել են 2019/20 մրցաշրջանում «Ռեալի» վատագույն ֆուտբոլիստ: Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում նա 16 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: Հաղորդվում էր նաև, որ Բեյլն ու Զիդանը կոնֆլիկտ ունեն: