Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Արարատ-Արմենիան» սեփական հարկի տակ ընդունել է Կիպրոսի չեմպիոն «Օմոնիային» և նվազագույն հաշվով պարտություն կրել: Հանդիպման միակ գնդակը գրանցվել է լրացուցիչ ժամանակում՝ 94-րդ րոպեին:
ArmSport-ի լուսանկարիչ Գևորգ Ղազարյանը ներկա է գտնվել Ավանի ակադեմիայի մարզադաշտում կայացած խաղին և ֆոտոշարք պատրաստել: