Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Լյուսեն Ֆավրը խոսել է կիսապաշտպան Ջեյդոն Սանչոյի մասին:
«Կարևոր է, որ նա մեզ հետ է մնում: Սանչոն, իհարկե, շատ լավ խաղացող է, բայց նա չպետք է մոռանա, որ շատ բան ունի սովորելու: Նա պիտի ավելի լավ կառավարի գնդակը, գլխով խաղի վրա ու պաշտպանությունում աշխատի: Նա 10 րոպե չի կարող տեղում կանգնել, իսկ վերջին 10 րոպեներին օգտակար գործողություններ իրականացնել: Դա յուրաքանչյուրին է վերաբերում»,-Ֆավրի խոսքերն է փոխանցում Goal.com-ը: