Իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն «Թվիթերի» իր միկրոբլոգում մանրամասներ է բացահայտել Լևերկուզենի «Բայերի» 21-ամյա կիսապաշտպան Կայ Հավերցի՝ Լոնդոնի «Չելսի» հնարավոր տեղափոխության վերաբերյալ:
Աղբյուրի փոխանցմամբ, բանակցությունները շարունակվում են: Հավերցը պնդում է և նորից ակումբի ղեկավարությանը խնդրել է բաց թողնել իրեն: Ակումբի ներկայացուցիչների հետ հերթական հանդիպման ժամանակ, որը կայացել է երկուշաբթի՝ օգոստոսի 17-ին, «Չելսին» ֆուտբոլիստի համար 20 մլն եվրոյով ավելի քիչ գումար է առաջարկել, քան ցանկանում է ստանալ լևերկուզենյան ակումբը: Հաղորդվում է, որ վերջնական որոշումը կկայացվի առաջիկա օրերի ընթացքում:
Հաղորդվում էր, որ «Բայերը» կիսապաշտպանից պատրաստ է բաժանվել 100 մլն եվրոյի դիմաց:
Հավերցը 2016 թվականից է հանդես գալիս «Բայերի» գլխավոր թիմի կազմում: 2019/20 մրցաշրջանում կիսապաշտպանը գերմանական Բունդեսլիգայի 30 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 12 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: 2018 թվականից Հավերցը հրավիրվում է Գերմանիայի հավաքական: