Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում ղազախական «Աստանան», որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը, մրցակցի հարկի տակ խաղաց Բրեստի «Դինամոյի» հետ: Ղազախական թիմը պարտվեց 3:6 հաշվով:
Հայ հարձակվողը խաղադաշտ դուրս եկավ 35-րդ րոպեին:
Հիշեցնենք, որ դիմակայության հաղթողը որոշվում է մեկ խաղով, ինչը նշանակում է, որ «Աստանան» դուրս մնաց պայքարից: