«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն հաստատել է, որ ակումբը մոտ ժամանակներս Ռոնալդ Կումանին կնշանակի գլխավոր մարզչի պաշտոնում.
«Կումանը կդառնա «Բարսելոնայի» գլխավոր մարզիչը, եթե ամեն ինչ ընթանա այնպես, ինչպես պետք է: Մենք արդեն ծանոթացել ենք ֆուտբոլի վերաբերյալ նրա պատկերացումներին»,- Կումանի խոսքերն է փոխանցում ակումբի մամուլի քարտուղարությունը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» Հոլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիային պետք է 4-5 մլն եվրո վճարի, որպեսզի ստանա Կումանին: Հենց այդքան գումար է սահմանված Հոլանդիայի հավաքականի հետ նրա պայմանագրում՝ որպես փոխհատուցում:
Հիշեցնենք՝ «Բարսելոնան» առանց մարզչի է մնացել Էնրիկե Սետյենի պաշտոնանկությունից հետո: Բացի դա, ակումբը հրաժեշտ է տվել նաև թիմի մարզական տնօրեն Էրիկ Աբիդալին: Ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնան» ոչ մի տիտղոս չի նվաճել: