Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Դիեգո Կոստան կարիերան կարող է շարունակել Ա Սերիայում: Այս մասին տեղեկացնում է լրագրող Խուան Գատոն:
Իսպանիայի հավաքականի հարձակվողն իր ընկերներին հայտնել է, որ կտեղափոխվի Միլան, սակայն, դեռ պարզ չէ, թե միլանկան ակումբներից որն է հետաքրքրված Կոստայի ծառայություններով:
31-ամյա հարձակվողի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ ավարտվում է 2021 թվականին:
Լա լիգայի նախորդ մրցաշրջանում Կոստան անցկացրել է 23 հանդիպում և դարձել ՝ 5 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ: