ՄՅՈՒ-ի պաշտպան Հարի Մագուայերը մեկնաբանել է Եվրոպա լիգայի 1/2 եզրափակչում «Սևիլյայից» կրած 1-2 հաշվով պարտությունը:
«Հեշտ չէ, տղաները թևաթափ են: Շատ պահերը մենք ստեղծեցինք: Լավագույն թիմը պարտվեց: Նրանք մեզ պատժեցին բաց թողած պահերի համար: Անկեղծ ասած, նրանք շատ պահեր չունեցան:
Մենք բաց թողեցինք երկրու օդային փոխանցումից հետո, ինչը այնքան էլ լավ չէ: Ներդրեցինք մեր ողջ ուժերը ու արժանի էինք հաղթանակի: Այս տարի երրորդ անգամ պարտվեցինք կիսաեզրափակչում:
Մենք լավ թիմ ունենք: Պարտություններն անթույլատրելի են, կիսաեզրափակիչներն անընդունելի են: Առաջընթացը, որին մենք հասանք այս մրցաշրջանում, նշանակալի է: «Սևիլկան» լավ տեսք ուներ, ուրիշ օր, կկարողանայինք հաղթել նրանց:
Մոտ ժամանակներս կվերցնենք տիտղոսը: Շուտով դա կլինի»,- Մագուայերի խոսքերն է փոխանցում BBC Sport-ը: