Անգլիական «Ուոտֆորդի» դարպասապահ Բեն Ֆոստերը հայտնվել է «Չելսիի» ուշադրության կենտրոնում, տեղեկացնում է The Sun-ը:
Նշվում է, որ 37-ամյա դարպասապահը դիտարկվում է որպես Կեպա Արիսաբալագայի հավանական փոխարինող:
Լոնդոնյան ակումբը գնորդ է փնտրում Արիսաբալագայի համար, ով չի արդարացրել թիմի գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդի հույսերը:
Հիշեցնենք, որ «Չելսին» հետաքրքրված է նաև «Լեսթերի» պաշտպան Բեն Չիլուելի ծառայություններով: