«Բարսելոնայի» ֆուտբոլիստները կարծում են, որ թիմի նոր գլխավոր մարզիչը պետք է լինի Չավին, ով այս պահին գլխավորում է քաթարական «Ալ-Սադ» ակումբը, հայտնում է AS-ը:
Թիմի առաջատարները վստահ են, որ Չավին միակ մարդն է, որն ունակ է միավորելու կոլեկտիվը: Նրանց կարծիքով, միայն նա ունի անհատականություն՝ կատալոնացիների խաղը կենդանացնելու համար:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնայի» ղեկավարությունը մտադիր է պաշտոնանկ անել թիմի գլխավոր մարզիչ Կիկե Սետյենին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Բավարիայից» կրած 2-8 հաշվով պարտությունից հետո և արդեն կողմնորոշվել է նրան փոխարինողի հարցում: Հիմնական թեկնածուներն են արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոն, հոլանդացի Ռոնալդ Կումանը և իսպանացի Չավին: