Հայաստանի Պրեմիեր լիգայի 1-ին տուրի «Նոա»-«Շիրակ» խաղի ընդմիջմանը պարգևատրվել են նախորդ առաջնության լավագույն ֆուտբոլիստներն ու մարզիչը։
«Լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում 3-րդ հորիզոնականը զբաղեցրել էր «Լոռիի» նախկին, «Ուրարտուի» ներկայիս ֆուտբոլիստ Ջոնել Դեսիրեն, երկրորդ տեղում «Նոայի» հարձակվող Մաքսիմ Մայրովիչն էր, իսկ առաջին հորիզոնականում «Շիրակի» ռմբարկու Մորի Կոնեն։ Վերջինս ստացել է նախորդ առաջնության լավագույն ռմբարկուի մրցանակը։
Իսկ նախորդ մրցաշրջանի լավագույն մարզչի կոչմանն, ինչպես հայտնի է, արժանացել էր «Նոայի» գլխավոր մարզիչ Իգոր Պիկուշչակը։
]
Լուսանկարները՝ ՀՖՖ-ի և «Ուրարտուի» մամուլի քարտուղարության։