Լոնդոնի «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն «Բարսելոնան» գլխավորելու հիմնական թեկնածուն է, հաղորդում է Diario Sport-ը։
Կատալոնական ակումբի նախագահ Ժոզեպ Բարտոմեուն շեշտը դնում է հենց արգենտինացի մասնագետի վրա, քանի որ կարծում է, որ նա լավագույն տարբերակն է ակումբը գլխավորելու համար։
Պոչետինոյի թեկնածությանը կողմ է նաև «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին։ «Խթանների» նախկին գլխավոր մարզչին «կապտանռնագույնները» 1+1 ֆորմատով պայմանագիր կարող են առաջարկել։
Հաղորդվում է, որ «Բարսելոնան» Պոչետինոյից զատ դիտարկում է նաև «Յուվենթուսի» նախկին մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի և Թիերի Անրիի տարբերակները։ Ակումբը անհրաժեշտության դեպքում կապ կհաստատի նրանց հետ։