Հայաստանի Բարձրագույն խմբի 2019/20 մրցաշրջանի լավագույն ռմբարկու, «Շիրակի» հարձակվող Մորի Կոնեն ճանաչվել է նախորդ առաջնության լավագույն ֆուտբոլիստը նաև երկրպագուների, մասնավորապես Armenian Football Group — AFG-ի վարկածով:
Այսօր ֆուտբոլիստն իր մրցանակը ստացել է Գյումրիում:
Հիշեցնենք՝ Կոնեն լավագույնն էր ճանաչվել նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի անցկացրած քվեարկության ընթացքում, որին մասնակցել էին ակումբների մարզիչներն ու ավագները, ինչպես նաև մարզական լրագրողները:
Իվուարցի հարձակվողը խփած 23 գոլով ճանաչվել էր Հայաստանի Բարձրագույն խմբի նախորդ առաջնության լավագույն ռմբարկուն: