«Բավարիան» մտադիր է գնել «Ինտերի» կիսապաշտպան Իվան Պերիշիչի տրանսֆերը, հայտնում է Sky Sport Italia-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, մոտ ժամանակներս մյունխենցիները բանակցություններ կսկսեն միլանյան ակումբի ներկայացուցիչների հետ: Անձամբ Պերիշիչը ցանկանում է մնալ «Բավարիայում»: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ինտերը» մտադիր է 20 մլն եվրո ստանալ, բայց մյունխենցիները հույս ունեն նվազեցնել ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքը:
Պերիշիչը 2019 թվականի ամռանն է «Ինտերից» տեղափոխվել «Բավարիա» վարձակալության հիմունքներով: 2019/20 մցրաշրջանում 31-ամյա խորվաթ կիսապաշտպանը գերմանական Բունդեսլիգայի 22 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: «Բավարիան» դարձել է Գերմանիայի 2019/20 մրցաշրջանի չեմպիոն:
Պերիշիչը 2011 թվականից հանդես է գալիս Խորվաթիայի հավաքականի կազմում: