«Բարսելոնան» իր պաշտոնական կայքում հայտնել է թիմի պաշտպան Սամուել Ումտիտիի՝ կորոնավիրուսով վարակվելու մասին:
Երեկ՝ օգոստոսի 14-ին, Ումտիտին թեստավորել է, ինչի պատասխանը դրական է եղել.
«Ֆուտբոլիստի մոտ ախտանշաններ չկան, նա առողջ է և ինքնամեկուսացել է»,- ասվում է ակումբի մամուլի քարտուղարության տարածած հաղորդագրության մեջ: Մարդիկ, ովքեր նրա հետ շփվել են, ևս կթեստավորվեն:
«Բարսելոնան» այսօր Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի շրջանակում կխաղա «Բարսելոնայի» հետ: Հանդիպումը կկայանա Լիսաբոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: