Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» կհյուրընկալի Կիպրոսը ներկայացնող «Օմոնիային»։
Հանդիպումը կկայանա օգոստոսի 19-ին Երևանում ժամը 19։00-ին։ Այն ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի Առաջին ալիքի եթերում։ Այս մասին ArmSport-ին տեղեկացրին հեռուստաընկերությունից։