Իտալական «Միլանի» պաշտպան Ռիկարդո Ռոդրիգեսը շուտով կտեղափոխվի «Տորինո», հաղորդում է Football Italia-ն:
Նշվում է, որ Ռոդրիգեսը չորս տարվա պայմանագիր կստորագրի թուրինյան ակումբի հետ և տարեկան կվաստակի 1,5 միլիոն եվրո աշխատավարձ:
«Միլանը» Ռոդրիգեսի դիմաց ավելի քան երեք միլիոն եվրո կստանա:
Հիշեցնենք, որ 27-ամյա պաշտպանին իր կազմում է ցանկանում տեսնել ռուսական «Լոկոմոտիվում»: