Նորվեգացի կիսապաշտպան Մարտին Էդեգորը, ով վարձավճարով հանդես էր գալիս «Ռեալ Սոսեյդադում», վերադարձավ Մադրիդի «Ռեալ», տեղեկացնում է Սան Սեբաստիանը ներկայացնող ակումբի մամուլի ծառայությունը:
Նախորդ մրցաշրջանում Էդեգորը մասնակցեց Լա լիգայի 31 հանդիպման և դարձավ ՝ 4 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ:
Նշվում է, որ «Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն անձամբ է հետաքրքրված եղել Էդեգորի վերադարձով: