Սլովակիայի առաջնության 2-րդ տուրում «Ժիլինան» ընդունել էր «Նիտրային»։
Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը տանտերերի մեկնարկային կազմում էր ու առաջին կեսի վերջում առաջ մղեց իր թիմին։
56-րդ րոպեին «Նիտրայի» կիսապաշտպան Միխալ Ֆասկոն հավասարեցրեց հանդիպման հաշիվը։ 10 րոպե անց Ֆասկոն կրկնապատկեց հյուրերի առավելությունը։ «Նիտրան» հաղթեց 2-1 հաշվով։
83-րդ րոպեին Ֆասկոյի փոխարեն դաշտ մտավ Արմեն Հովհաննիսյանը։
Բիչախչյանը մասնակցեց ողջ հանդիպմանը։