Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն այս մրցաշրջանում չի տեղափոխվի ՄՅՈւ, տեղեկացնում է Bild-ը:
Գերմանական ակումբի սպորտային տնօրեն Միխայել Ցորկը նշել է, որ Սանչոն 2020/21 մրցաշրջանը կանցկացնի «Բորուսիայում»: Բացի այդ, նրա հետ կնքված պայմանագիրը երկարաձգվել է մինչև 2023 թվականը:
Հիշեցնենք, որ ՄՅՈւ-ն լրջորեն հետաքրքրված էր Սանչոյի ծառայություններով:
Հավելենք, որ անգլիացին 2017-ին էր տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիա»: