«Ռեալը» տրանսֆերային պատուհանի ընթացքում մտադիր է վաճառել թիմի պաշտպան Խեսուս Վալյեխոյի տրանսֆերը։
Desmarque Real Madrid-ը գրում է, որ մադրիդյան թիմը ցանկանում է իսպանացի պաշտպանի վաճառքից ստանալ 7-8 միլիոն եվրո գումար, ինչպես նաև պահպանել նրա իրավունքների 50 տոկոսը։
«Գրանադան» հետաքրքրված է Վալյեխոյով։ Վերջինս վարձակալությամբ խաղում է հենց այնտեղ։ Սակայն տրանսֆերային արժեքը կարող է խոչընդոտ լինել «Գրանադայի» համար։
«Ռեալը» նախընտրում է վաճառել խաղացողին, այլ ոչ թե դարձյալ տալ վարձակալության։