Բելգրադի ռինգում այսօրվանից մեկնարսկսում են պայքարը Եվրոպայի 35 երկրներ ներկայացնող ավելի քան 400 մարզիկ –մարզուհիներ:
Խաղարկվում է մեդալների 25 հավաքածու՝ տղամարդկանց 13 և կանանց 12 քաշային կարգերում:
Յուրաքանչյուր քաշային կարգի՝ առաջին ությակում տեղ գտնողները, այսինքն քառորդ եզրափակիչ մտնողները, կարժանանան դրամական պարգևների:
Տղամարդկանց 46-րդ առաջնությանը կմասնակցեն Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Դավիթ Եգորյանը (54 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Արթուր Սահակյանը (60 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63,5 կգ), Արարատ Հարությունյանը (67 կգ), Գուրգեն Մադոյանը (71 կգ), Վախթանգ Հարությունյանը (75 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (80 կգ), Համլետ Հարությունյանը (86 կգ), Նարեկ Մանասյանը (92 կգ) և Դավիթ Չալոյանը (+92 կգ):
Կանանց առաջնությանը կմասնակցեն Լուսինե Գևորգյանը (48 կգ), Անուշ Գրիգորյանը (50 կգ), Լիլիթ Դալլաքյանը (54 կգ), Էլիդա Քոչարյանը (60 կգ), Սոնա Հարությունյանը (63 կգ) և Անի Հովսեփյանը (70 կգ ):