Միլանի «Ինտերում» վարձավճարով հանդես եկող կիսապաշտպան Ստեֆանո Սենսին մկանային վնասվածք է ստացել, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ Սենսին բաց կթողնի իտալական ակումբի առաջիկա 2 հանդիպումները:
Հիշեցնենք, որ Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 12 հանդիպման դարձել է 3 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ:
Հավելենք, որ «Նյուքասլը» լրջորեն հետաքրքրված է Սենսիի ծառայություններով: