Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը անդրադարձել է «Բարսելոնայի» պաշտպան Նելսոն Սեմեդուի կողմից անվտանգության կանոնները խախտելուն։
«Մենք հույս ունենք, որ բանը չի հասնի էքստրեմալ որոշումներին։ Սակայն կարող եմ ասել, որ մենք ունենք ընտրություն, թե ինչպես ենք վարվելու, եթե խաղացողները չդադարեն բարբիքյուների մասնակցել։
Մենք վստահում ենք ֆուտբոլիստներին և պահանջում ենք, որ նրանք էլ պատասխանեն մեզ նույն վստահությամբ։ Կանոնների չպահպանումը կվտանգի ոչ միայն Լա լիգային այլ նաև մարդկանց առողջությանը»,-Տեբասի խոսքն է մեջբերում Goal-ը։
Հիշեցնենք, որ Նելսոն Սեմեդուն մասնակցել էր ծննդյան արարողության։ «Սևիլիայի» մի քանի ֆուտբոլիստներ ևս մասնակցել են հավաքույթի։