«Միլանը» հրաժարվել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Նեմանյա Մատիչին ձեռք բերելու գաղափարից: Այս մասին տեղեկացնում է Football-Italia-ն:
Աղբյուրի համաձայն Մատիչին «Միլանում» ցանկանում էր տեսնել ակումբի նախկին տնօրեն Զվոնիմիր Բոբանը:
Ակումբի ղեկավարությունը կարծում է, որ Մատիչը մեծ գումար է պահանջում: Բացի այդ, միլանյան ակումբի ղեկավարությունը միտված է թիմը երիտասարդ ֆուտբոլիստներով համալրելուն: