Կարլո Անչելոտին «Բավարիայի» դեմ խաղից առաջ խոսել է մարզչական աշխատանքի մասին։ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» վաղը կհանդիպի մյունխենյան ակումբի հետ։
— Որքանո՞վ է կարևոր վաղվա նման խաղում ունենալ Ձեզ պեզ փորձառու մարզիչ:
– Գլխավոր դերը երբեք մարզչին չի պատկանում։ Ինձ համար պարզ է, որ կան երկու տեսակի մարզիչներ՝ նրանք, ովքեր ոչինչ չեն անում և նրանք՝ ովքեր մեծ վնաս են հասցնում: Փորձում եմ լինել առաջինը։
Ֆուտբոլը պատկանում է ֆուտբոլիստներին: Դուք կարող եք նրանց պատմել որոշակի սխեմաների մասին, համոզել, բայց որոշիչ գործոնը նրանց որակն ու նվիրվածությունն է։ Մարզիչը պետք է կենտրոնանա թիմային աշխատանքի կարևորությունը փոխանցելու վրա, — պատասխանել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչը, ում խոսքերը մեջբերում է As-ը։