Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ջենարո Գատուզոն կարող է վերադառնալ մարզչական աշխատանքի։
Ինչպես հայտնում է լրագրող Ռուդի Գալետին, մասնագետի ծառայություններով հետաքրքրված է «Տորինոն», որը շուտով կարող է հեռացնել թիմի ներկայիս գլխավոր մարզիչ Իվան Յուրիչին։
Նշվում է, որ թուրինցիները բանակցություններ են սկսել Գատուզոյի հետ։ Հիշեցնենք, որ այս տարվա ձմռանը Գատուզոն հեռացել է ֆրանսիական «Մարսելից»։
«Տորինոն» 34 հանդիպումից հետո 46 միավորով զբաղեցնում է 10-րդ տեղը Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում: