Թոմաս Տուխելը կլքի «Բավարիայի» գլխավոր մարզիչի պաշտոնը 2023/2024 մրցաշրջանի ավարտից հետո, այս մասին հայտարարվել էր դեռևս փետրվարին։
Գերմանացի մասնագետը կարող է վերադառնալ Անգլիայի Պրեմիեր լիգա․ ավելի վաղ նա խոսել էր Անգլիայում աշխատելու ցանկության մասին։
Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը, «Վեսթ Հեմի» մարզական տնօրեն Թիմ Սթեյդենը կփորձի համոզել Թոմաս Տուխելին գլխավորել թիմը։ Լոնդոնյան ակումբը հաջորդ ամառ ցանկանում է հրավիրել թոփ մասնագետի։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ժոզե Մոուրինյուն ևս պատրաստ է ստանձնել «Վեսթ Հեմի» ղեկը։ Նշվում էր, որ պորտուգալացին արդեն քննարկել է դա ակումբի ղեկավարների հետ։
«Վեսթ Հեմը» ցանկանում է փոխարինել Դևիդ Մոյեսին․ շոտլանդացու պայմանագրի ժամկետն ավարտվում է այս ամառ։