Լոնդոնի «Արսենալը» նախատեսում է ուժեղացնել թիմի կազմն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, «Արսենալի» դիտակետում է հայտնվել «Աստոն Վիլայի» հարձակվող Օլի Ուոթքինսը։
Նշվում է, որ գործարքի համար խոչընդոտը կարող է լինել ֆուտբոլիստի տարիքը և բարձր տրանսֆերային արժեքը․ 28-ամյա Ուոթքինսի տրանսֆերի համար բիրմինգհեմցիները կպահանջեն ավելի քան 80 միլիոն եվրո։
Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում Օլի Ուոթքինսը դարձել է 19 գոլի հեղինակ։ Ավելի շատ գոլ խփել են միայն երկու ֆուտբոլիստ՝ Էրլինգ Հոլանդը «Մանչեսթեր Սիթիից» և Քոուլ Պալմերը՝ «Չելսիից» (նրանք ունեն 20-ական գոլ իրենց ակտիվում):