Բելգիայում շարունակվում է ֆուտզալի Եվրո-2022-ի ընտրական փուլի B խմբի մրցաշարը: Երկրորդ տուրում մեր ազգային թիմի մրցակիցը Մոնտենեգրոյի ընտրանին էր:
Հայ խաղացողները հաղթեցին 3:1 հաշվով:
Առաջին խաղակեսում հաշիվը բացել է Սարգիս Մարգարյանը, իսկ 2-րդում այն կրկնապատկել է Գարեգին Մաշումյանը: Այնուհետև մրցակիցը կրճատել է հաշվի տարբերությունը: Խաղավերջում Դավիթ Ասլանյանը ձևակերպել է վերջնարդյունքը՝ 3:1:
Առաջին տուրում Հայաստանի ֆուտզալի հավաքականը Բելգիային պարտվել էր 2:5 հաշվով: Վերջին տուրում մեր մրցակիցը Շոտլանդիան է. խաղը կայանալու է փետրվարի 1-ին: