«Ռոմայի» 18-ամյա ֆուտբոլիստ Ֆելիքս Աֆենա-Գյանը, որն Ա Սերիայի 13-րդ տուրի՝ «Ջենոայի» դեմ խաղում դարձել է դուբլի հեղինակ, Instagram-ի Storys բաժնում կիսվել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի գրառմամբ և շնորհակալություն հայտնել հայ ֆուտբոլիստին:
«Մեծ շնորհակալություն քեզ, Միքի:
Բառերը չեն կարող նկարագրել, թե որքան երախտապարտ եմ ես»,- գրել է գանացի ֆուտբոլիստը:
Երեկ՝ նոյեմբերի 21-ին, Աֆենա-Գյանը դուբլի հեղինակ է դարձել «Ռոմայի» կազմում, իսկ գոլերից մեկը հեղինակել է հենց Մխիթարյանի փոխանցումից հետո: Գանացի ֆուտբոլիստը դարձել է 2003թ․ ծնված առջին ֆուտբոլիստն, ով գոլի հեղինակ է դարձել Ա Սերիայում։