Նիդերլանդների առաջնության 30-րդ տուրի խաղում «Այաքսը» հաղթեց «Ալկմարին»: Ապրիլի 25-ին Ամստերդամում կայացած հանդիպումը երկրպագուների ներկայությամբ ավարտվեց 2:0 հաշվով ՝ հօգուտ տանտերերի:
«Այաքսի» երկու գոլերն էլ խփեց կիսապաշտպան Դեյվի Կլասենը:
«Այաքսը» վաստակած 76 միավորով գլխավորում է Էրեդիվիզիի մրցաշարային աղյուսակը ՝ 12 միավորով առաջ անցնելով ՊՍՎ-ից, որն առաջնության ավարտից 4 տուր առաջ երկրորդն է: Չեմպիոնության համար «Այաքսին» անհրաժեշտ է մնացած տուրերում 1 միավոր վաստակել: «Ալկմարն» իր ակտիվում ունի 61 միավոր և 3-րդ հորիզոնականն է զբաղեցնում: