Մադրիդի «Ռեալի» սպորտային տնօրեն Էմիլիո Բուտրագենիոն խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վիճակահանության մասին։ Լիգայի այս փուլում «արքայական» ակումբի մրցակիցը «Մանչեսթեր Սիթին» է։
«Սա հզոր դիմակայություն է լինելու ու զվարճալի խաղ չեզոք երկրպագուների համար։ Մենք մոտենալու ենք այս խաղին էնտուզիազմով ու մեծ հավատով մեր խաղացողների նկատմամբ։
«Մանչեսթեր Սիթին» ֆանտաստիկ կազմ ունի, ինչպես և մենք։ Վերջին տարիներին նրանք մեծ գումարներ են ներդրել, բայց մենք «Ռեալ Մադրիդն» ենք և պատրաստ ենք առերեսվել նրանց»,-Բուտրագենիոյի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա փետրվարի 26-ին Մադրիդում, պատասխան հանդիպումը՝ մարտի 17-ին Մանչեսթերում։