Անգլիայի Սուպերգավաթի խաղում «Արսենալը» 1-0 հաշվով հաղթում է «Լիվերպուլին»։
Հաշիվը 12-րդ րոպեին կիսապաշտպան Բուկայո Սակայի փոխանցումից հետո բացել է հարձակվող Պյեռ-Էմերիկ Օբամեյանգը։
Սա 31-ամյա հարձակվողի 5-րդ գնդակն էր «Ուեմբլիում» «Արսենալի» կազմում․ ավելի վաղ նա երկուական գոլ էր խփել Անգլիայի Գավաթի 2019/20 մրցաշրջանի կիսաեզրափակչում ու եզրափակչում։
Այդ կերպ Օբամեյանգը կրկնել է «զինագործների» նախկին կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսի ռեկորդը։